Քաղաքականություն

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ֆրանսուա Օլանդին

1 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Ֆրանսուա Օլանդին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջանում հանդիպում է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Հանդիպումը նախ կայացել է պատվիրակության անդամների ընդլայնված կազմով: Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել, որ այս այցը կարևոր դեր կխաղա Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման գործում: Հանդիպումն այնուհետև շարունակվել է փակ դռների հետևում:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, մայիսի 12-ին երկօրյա պետական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում