1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 2013-14թթ. մրցաշարջանի չեմպիոնը Երևանի «Բանանց»-ն է:
Առաջնության վերջին տուրում «Բանանց»-ի ֆուտբոլիստները նվազագույն հաշվով առավելության հասան «Փյունիկ»-ի նկատմամբ: Հաղթական գոլը խփեց Գևորգ Կարապետյանը: Տուրի մյուս խաղերում «Գանձասար»-ը 2-1 հաշվով առավելության հասավ «Արարատ»-ի նկատմամբ, իսկ Գյումրու «Շիրակ»-ը 3-1 հաշվով ոչ մի հնարավորությոն չտվեց «Ուլիս»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանի «Բանանց»-ն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Հայաստանի բարձրագույն խմբի չեմպիոն: «Բանանց»-ն հավաքեց 50 միավոր: 44-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին «Շիրակ»-ը և «Միկա»-ն: