Դիրաբեքիրի հատուկ պատվիրակությունը կհանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի հայ, քելդանի, ասորի, եզդի, ալևի համայնքների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը կմեկնի Վատիկան` հանդիպելու Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Պատվիրակության կազմում կլինեն Դիարբեքիրի Սուր քաղաքի նախկին քաղաքապետ Աբդուլահ Դեմիրբաշը, տարածաշրջանում հայկականամենամեծ` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը, ասորիների Մարիամ Աստվածածին եկեղեցու ղեկավար Ջան Շաքարերը, քելդանի եկեղեցու հիմնադրամի նախագահ Յուսուֆ Քարադայըն, քուրդ առաջնորդ Շեյխ Սայիդի թոռ Մուհամեդ Աքարը և այլոք: Պատվիրակության այցը կկայանա մայիսի 14-ին, հենց այդ օրն էլ Հռոմի պապը կընդունի նրանց:

Պատվիրակության ղեկավար Աբդուլահ Դեմիրբաշը նշել է, որ իրենք Հռոմի պապից կխնդրեն աջակցել ու աղոթել Թուրքիայում հաշտեցման գործընթացի համար: Միաժամանակ նրանք ցանկություն ունեն ստանալ Ֆրանցիսկոս պապի աջակցությունը Դիարբեքիրի Սուր քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակի մեջ ներառելու հարցում:

Հայերեն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ

Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները

Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ

ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին

Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Հայ աշակերտները 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել

ՀԷՑ–ն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է վճարել նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավելի հարկեր և տուրքեր

Ֆուտբոլի 1958 թվականի աշխարհի առաջնությունում Պելեի կրած մարզաշապիկը վաճառվել է 4.9 միլիոն դոլարով

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ