Մշակույթ

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում

2 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հունիսին կվերադառնա Լոնդոն և եզակի համերգով անակնկալ կմատուցի տեղի իր երկրպագուներին: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի ֆեսյբուքյան պաշտոնական էջը`երգիչը հունիսի 1-ին հանդես կգա Լոնդոնի թագավորական «Ալբերտ» սրահում:

Շառլ Ազնավուրը նախորդ տարվա հոկտեմբերի 25-ին ելույթ էր ունեցել նույն «Ալբերտ» սրահում: Մեծ շանսոնյեի ելույթն առաջինն էր Լոնդոնում` վերջին 25 տարվա ընթացքում:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Այս տարի լրանում է անվանի գործչի 90-ամյա հոբելյանը, որի առթիվ աշխարհի տարբեր ծայրերում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ: Տարբեր երաժիշտներ կշնորհավորեն լեգենդին` հոբելյանի կապակցությամբ:Լեգենդար երգչն այս տարի համերգ ունի նաև Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում