EMPYRAY-ն ու Եվա Սուջյանն «ապահարզան» են տվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: EMPYRAY ռոք խումբն այլևս չի աշխատելու Եվա Սուջյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է խմբի երգահան Գիսանե Պալյանը: «Ուզում ենք տեղեկացնել, որ այսուհետ մենք ու Եվա Սուջյանը կաշխատենք առանձին: Սա երկկողմանի որոշում էր: Մաղթում ենք Եվային ստեղծագործական հաջողություններ իր անհատական կարյերայում, իսկ մեր հետագա գործունեության մասին կտեղեկացնենք Ձեզ շատ շուտով»,- նշել է Պալյանը:

Ռոք-ջազ ոճերում ստեղծագործող Սուջյանը EMPYRAY ռոք խմբում որպես մենակատար էր հանդես գալիս 2013 թվականի հոկտեմբերի վերջից: Նա փոխարինեց ԱՄՆ մեկնած Սարգիս Մանուկյանին:

Համաձայն avproduction-ի` EMPYRAY-ը ձևավորվել է 1993թ.Սարգիս ՄանուկյանիևԿարեն Արզումանյանինախաձեռնությամբ: Խմբի անունը հունարեն «empuros» բառից է, հին հույների ու վաղ քրիստոնյաների համոզմունքով երկնքի բարձրագույն շերտն է` լցված հրով և լույսով, որտեղ ապրում են երկնաբնակները, սրբերը: Ստեղծագործում է հայերեն և անգլերեն լեզուներով: 2005թ. խումբը մեծ ճանաչում է ձեռք բերել: 2006թ. թողարկել է առաջին դեբյուտային ձայնասկավառակը և նույն թվականին ունեցել է առաջին խոշոր մենահամերգը ու Հայաստանի ազգային մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա լավագույն ռոք խումբ»: Երգերի խոսքերի հեղինակըԳիսանե Պալյաննէ, երաժշտության հեղինակը`Կարեն Արզումանյանը: Արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների: 2010թ. Մոսկվայում կայացած «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն ռոք խումբ» մրցանակին: Թողարկել է 4 ձայնասկավառակ` «Սև ու սպիտակ», «Live 2006», «Հուր է», «Մեկընդմիշտ»: 2013թ. խմբի վոկալիստՍարգիս Մանուկյանինփոխարինել էԵվա Սուջյանը: Խմբի անդամներից են եղել նաև թմբկահարներ Լևոն Հախվերդյանը, Սեյրան Մալերյանը, Արայիկ Բալյանը,Կորյուն Բոբիկյանը,Լևոն Ավետիսյանը, բաս-կիթառահարներ Սերգեյ Ջհանգիրյանը,Արեգ Նազարյանը, Միքայել Աբազյանը, Աշոտ Մնջոյանը:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը