Պաշտոնական

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոսին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Ամենայն Հայոց կաթողիկոսին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցության ակտիվացումը:

Վեհափառն իր բարեմաղթանքներն է հղել վարչապետին ու կառավարության նորանշանակ անդամներին և նշել. «Գիտենք, որ կառավարության առջև բազում հարցեր, խնդիրներ կան ծառացած: Մաղթում ենք Ձեզ ուժ, եռանդ և կարողություն, որպեսզի կարողանաք մեր ժողովրդի ակնկալիքներին ընդառաջ արդյունքներ արձանագրել»:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարության առաջիկա գործունեությունն ուղղվելու է տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծմանը, իսկ այդ նպատակով իրականացվելու են հստակ ծրագրեր: Այնուհետև վարչապետ Աբրահամյանը և Ամենայն Հայոց կաթողիկոսը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են եկեղեցի-պետություն հարաբերությունների հետագա ամրապնդմանը, վանական համալիրների վերակառուցման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին և այլ խնդիրների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում