«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն Արամ MP3-ին համարել է Կարմիր գորգի վրա հայտնված ամենաոճային մասնակիցներից մեկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն Արամ MP3-ին ներառել է «Եվրատեսիլ»-ի կարմիր գորգի վրա հայտնված ամենաոճային մասնակիցների շարքում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, Արամ MP3, ով, ըստ բուքմեյքերների, այս տարվա «Եվրատեսիլ»-ի առաջատարն է, հայտնվել է կարմիր գորգին իտալական մաֆիոզիի ոճային տեսքով` կանաչ գուլպաներով, մանուշակագույն փողկապով, սև ակնոցով:

Էլեկտրոնային թերթն անդրադարձել է Ռուսաստանը ներկայացնող երկվորյակ քույրերին, ովքեր հաղթել են նաև մանկական «Եվրատեսիլ»-ում: Նրանք մրցույթի բացմանը ներկայացել են իրենց Shine երգի հեղինակ Ֆիլիպ Կիրկորովի ուղեկցությամբ:

Ալբանիայի մասնակիցը, ոգեշնչվելով ջրահարսի կերպարով, գորգին հայտնվել է կիսաթափանցիկ կանաչավուն զգեստով:

Ամենաբաց հագուստների պայքարում Կարմիր գորգին, ըստ KP.ru-ի, «հաղթող» կարելի է համարել Իռլանդիան ներկայացնող երգչուհուն:

Բոլորին ցնցել է Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վուրսն` կնոջ հագուստով, ով մորուքավոր տրանսվեստիտ է:

Ոչ պակաս սկանդլային տեսքով են Կարմիր գորգին հայտնվել Իսլանդիայի ներկայացուցիչները` հետերոսեքսուալ տղամարդկանց կերպարով:

Իսկ Ուկրաինան ներկայացնող Մարիա Երեմչուկը եղել է ամենագեղեցիկներից մեկը Կարմիր գորգին: 21-ամյա երգչուհին մրցույթի բացմանը ներկայացել է սև խիստ շորով, որի վրա եղել է դեղնակապտավուն ժապավեն: Ինչպես հայտնում է թերթը, Մարիան իր զգեստով փորձել է ցույց տալ, որ սգում է Օդեսայում տեղի ունեցող իրադարձությունների համար:

Կարմիր գորգը այս տարի տեղակայվել է Կոպենհագենի գլխավոր հրապարակում:

Մայիսի վեցին Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի կունենա «Եվրատեսիլ» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակից փուլը, որին առաջին համարի ներքո հանդես կգա Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ին:

Հայերեն

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը