«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ն անցկացրել է ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ավելի քան 500 մասնակից՝ ինչպես բարձրաստիճան պաշտոնյաներ, համայնքային ղեկավարներ, այնպես էլ պարզապես կամավորներ են մասնակցել ամենամյա «Կյանքի քայլ 2014» մարաթոնին, որն արդեն 9-րդ անգամ կազմակերպում է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամը: Միջոցառումը նշանավորվել է երիտասարդների, մի շարք տեղական հայկական դպրոցների, կազմակերպությունների, ուսանողական միությունների, երիտասարդական ակումբների ակտիվ մասնակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ռեեստրից, համայնքային միջոցառումը տեղի է ունեցել մայիսի 3-ին Գլենդեյլում, Կալիֆորնիա: Քայլերթը մեկնարկեց Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցից, հասավ մինչև Գլենդելի կենտրոն և վերադարձավ մեկնարկային կետ, որտեղ շարունակվեց տոնախմբությունը:

«Կյանքի քայլ 2014» մարաթոնի գլխավոր հովանավորները երեքն էին `Գլենդել Մեմորիալ հիվանդանոցը, «Ֆաունդեյշն» լաբորատորիան և մի անանուն բարերար:

Բացման արարողության ժամանակ եղան բազմաթիվ ելույթներ: Ելույթ ունեցավ նաև բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը:

«Մենք նվիրում ենք այս քայլերթը մեր բոլոր հիվանդներին, նաև նրանց, ովքեր այլևս մեզ հետ չեն: Սակայն նրանց ընտանիքները և ընկերները այսօր մեզ հետ այստեղ են և օգնում են մեզ մեր գործում», - ասել է դոկտոր Ֆրիդա Ջորդանը: Ապա դոկտոր Ջորդանը ներկայացրեց քաղցկեղից բուժված տասնամյա մի փոքրիկի, Գրեյս Կեսաբլակին, որը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար և ներկայացրել է քայլերթի համար իր կողմից հավաքված նվիրատվությունը: « Գրեյսի պատմությունը, ինչպես նաև շատ այլ պատմություններ դարձնում են մեր աշխատանքը այդքան նշանակալի»,- ասել է նա:

Դոկտոր Ջորդանը ներկայացրել է նաև Արփինե Զոհրաբյանին, ով երկար ժամանակ աջակցել է ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրին և ռեեստրի կամավոր դոնորներից է, նա կազմակերպել էր դրամահավաք «Կյանքի քայլ 2014» համար: «Երեք տարի առաջ, ես երեք տարեկան երեխային նվիրել եմ ոսկրածուծ: Այսօր այդ երեխան վեց տարեկան է, բուժված քաղցկեղից, առողջ, խաղում է և վայելում կյանքը: Այսպիսով, ես խրախուսում եմ բոլորին միանալ ռեեստրի շարքերին՝ դառնալով պոտենցիալ դոնոր: Այսօր հանձնելով մի պարզ նմուշ, հետագայում կարող եք օգնել փրկել մեկի կյանքը »,- ասել է Զոհրաբյանը:

Նախքան քայլերթի մեկնարկը, մասնակիցները հավաքվել են ոգեշնչող երաժշտության ներքո, կատարվեց ժապավենի կտրման հանդիսավոր արարողությունը դոկտոր Ֆրիդա Ջորդանի և Գրեյս Քեսաբլաքի կողմից: Հինգ մղոն երկարությամբ քայլերթն անցավ նաև Հայկական Հյուպատոսարանի մոտով, որտեղ մասնակիցներին ողջունեցին հյուպատոսի խորհրդական Արտակ Գալստյանը և հյուպատոսարանի անձնակազմը:

«Կյանքի քայլ 2014» քայլերթը ավարտվել է Գլենդեյլի Մեմորիալ Հոսփիթալ Պլազայում, որտեղ մասնակիցները շարունակեցին տոնախմբությունը: Տեղական դպրոցներից, հարյուրավոր երեխաներ շնորհվեցին մեդալներով «Կյանքի քայլ 2014» մասնակցության համար:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամում մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885 հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հայերեն

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը հայտնել է, որ Եմենին սպառնում է կրկին լայնածավալ պատերազմի մեջ ընդգրկվելու վտանգը

«Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը

Օգոստոսի 18-ի միջոցառումների անոնս

Աննա Գրիգորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանին