Սփյուռք

Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձել է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք համաժողովին

1 րոպեի ընթերցում

Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդների հետ հանդիպմանն անդրադարձել է հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակներում սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հայաստանի դեսպանությունում հանդիպել է ֆրանսահայ երիտասարդների հետ՝ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-2025թթ. մասնակիցներ Պետրոս Ասթուրյանի և Սիլվա Սահակյանի նախաձեռնությամբ։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրույցի ընթացքում Զարեհ Սինանյանը ֆրանսահայ երիտասարդներին ներկայացրել է գրասենյակի գործունեությունն ու երիտասարդների ներգրավմանն ուղղված ծրագրերը, անդրադարձել 2025 թվականի ամռանը Հայաստանում անցկացվելիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովին և այլ նախաձեռնություններին։ 

Հանդիպմանը մասնակից երիտասարդներն իրենց հերթին ներկայացրել են համայնքային մակարդակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ 

Հարցուպատասխանի ձևաչափում քննարկվել են նաև գրասենյակի և ֆրանսահայ երիտասարդների հետ համագործակցության հնարավորությունները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում