Սփյուռք

Հալեպում փորձ է կատարվում բնականոն կյանքի վերադառնալու. հայազգի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Հալեպում փորձ է կատարվում բնականոն կյանքի վերադառնալու. հայազգի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում իրավիճակը գրեթե նույնն է, և փորձ է կատարվում բնական կյանք առաջնորդել քաղաքը:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը:

«Քիչ առաջ նշանակեցին անցումային շրջանի վարչապետին, որպեսզի ինքն էլ իր հերթին կառավարություն ձևավորի: Սա, երևի, առաջին քայլն է՝ օրինական կառավարություն ունենալու:Շատ դրական երևույթ էր, որ գործող վարչակազմը շարունակեց կառավարումը մինչև անցումային շրջանը:Հետևաբար՝ սա պետական կառույցներն ու ենթակառույցներն օրինավոր, անցնցում հանձնելու ապահով, լավ քայլ էր և փոքր-ինչ վստահություն ներշնչեց: Արդեն այսօր, անցումային շրջանի կամ ինչպես, կարծեմ, նշել են Հայրենիքի փրկության մարմին է ստեղծվել»,-ասաց Գաբրիելյանը:

Անդրադառնալով Հալեպի ռազմական կառավարման պատասխանատուների հետ հայ և քրիստոնյա համայնքապետների հանդիպմանը, պատգամավոր նշեց, որ ազգային փոքրամասնությունների անվտանգության երաշխիքներ արդեն տրվել են, իսկ այդ հանդիպումն ու քննարկումներն ընթացել են համագործակցելու, աշխատանքները համակարգելու մասին, որի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Խոսելով Հալեպում առկա կենցաղային խնդիրներից, Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ջրամատակարարումը վերակագնվել է, սակայն էլեկտրամատակարարումը շարունակվում է սահմանափակ ռեժիմով՝ օրական երկու ժամ տևողությամբ:

Նրա խոսքով՝ չնայած քաղաքում սննդամթերքի պակաս չկա, սակայն բնակիչները դժվարությունների են բախվում նկատվող գնաճի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում