Հասարակական

Արմեն Մուրադյանը չի պատաստվում կադրային մեծ փոփոխություններ կատարել

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը չի պատաստվում կադրային մեծ փոփոխություններ կատարել

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը քաջատեղյակ է ոլորտում առկա խնդիրներին և դրանք խմբագրելուց հետո կներկայացնի հստակ ծրագրեր: «Նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստացել եմ երկրի նախագահից և վարչապետից: Խնդրում եմ՝ ծրագրային հարցերի համար ժամանակ տալ: Ոլորտում կան խնդիրներ, որոնց քաջատեղյակ եմ, դրանք խմբագրելուց հետո կլինեն հստակ ծրագրեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Մուրադյանը: Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունում կադրային մեծ փոփոխություններ անել չի պատրաստվում, քանի դեռ ծրագրերը պատրաստ չեն լինի:

ՀՀ նախագահի հրամանագրով` Մուրադյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում է նշանակվել ապրիլի 24-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում