Էմմին հանրության դատին ներկայացրեց «Սիրելով հեռանում եմ» երգի տեսահոլովակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Էմմին հանրության դատին ներկայացրեց «Սիրելով հեռանում եմ» տեսահոլովակը: Հատուկ տեսահոլովակի համար երգչուհին կներկայանա նոր կերպարով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էմմին նշել էր, որ շատերի կյանքում հնարավոր է, եղել է այսպիսի պատմություն, ինչպիսին ներկայացվելու է տեսահոլավակում, բայց քչերը կունենան համարձակություն բարձրաձայնել այդ մասին: «Այս պատմությունը թույլ է տալիս, որպեսզի այն մարդիկ, ովքեր այսպիսի ցավ են ապրել, ինչ-որ չափով ուժ գտնեն և հասկանան, որ այս կյանքում ամեն ինչ կարող է լինել, բայց պետք է ելք գտնել և դուրս գալ այդ ամենի միջից»,- պատմել է երգչուհին: Նա տեսահոլովակը նվիրում է բոլոր այն կանանց, ովքեր ուժ չեն գտել հեռանալու այն մարդկանցից, որոնք իրենց ցավ են պատճառում: Բոլորն Էմմիին տեսել են նույն կերպարներով` մուգ մազերով, բայց այս անգամ, ռեժիսորի և ոճաբանների մտահաղացմամբ, Էմմին ամբողջովին փոխվել է և դարձել նոր կերպար, ինչի համար երգչուհին շնորհակալ է Սերժ Հարութունյանին և Մերի Պողոսյանին:

Տեսահոլավակի երաժշտության հեղինակն է Արման Ղազարյանը, խոսքի հեղինակը` Սիլվա Հակոբյանը: Գործիքավորումն արել է Արա Թորոսյանը: Երգը ձայնագրվել է երգահան Հայկոյի ձայնագրման ստուդիայում: Ռեժիսորն է Հրանտ Երիցկինյանը:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ