ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արարատի մարզպետ Ա. Սարգսյանի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի ձեռքբերումներն ու խնդիրներն են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Ալիկ Սարգսյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մարզպետը տեղեկացրել է, որ պետբյուջեի հանդեպ պարտավորությունները մարզը կատարել է 104 տոկոսով, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 105 տոկոս: Խոսվել է Արարատում տնտեսության ընդլայնվող նոր ճյուղերի` հանքարդյունաբերության եւ ձկնարդյունաբերության մասին, անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության զարգացման ծրագրերին: Մարզպետը հայտնել է, որ պետության սուբսիդավորման շնորհիվ շուկայականից ցածր գնով պարարտանյութ, հացահատիկի եւ գարու սերմացու կբաժանվի նախորդ տարվա երաշտից տուժած բնակավայրերին: Որպես առաջնահերթ խնդիր նշվել է մարզում բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքների ընդլայնման հետեւանքով սպասվող մեծածավալ բերքի մթերման հնարավորությունները մեծացնելու անհրաժեշտությունը: ՀՀ նախագահը հանձնարարել է առավելագույնս պլանավորել եւ կանոնակարգել մթերման գործընթացը` բերքի սեզոնին գյուղացուն փաստի առջեւ չկանգնեցնելու համար: