ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր üրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր
դեսպան Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Շառլ
Ազնավուրը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել վարչապետ Անդրանիկ
Մարգարյանի ընտանիքին՝ նրա անժամանակ մահվան կապակցությամբ: Ինչպես
«Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ազնավուրը նշել է, որ ջերմությամբ
է հիշում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումները, որոնցից վերջինը կայացել էր
անցած տարվա հոկտեմբերին Փարիզում:
«Խորը վշտով տեղեկացանք արչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան
բոթը: Մշակույթը զրկվեց զգայուն, ուշադիր մարդուցե,- իր ցավակցական
հեռագրում նշել է Գոհար Գասպարյանը:
«Մե ցավով ստացանք Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ
Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը, որը վշտացրեց մեզե,- ասված է Իրանի
Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ցավակցական հեռագրում:
Իրանի նախագահն իր խորին վշտակցությունն է հայտնել ՀՀ նախագահին,
կառավարությանը եւ ժողովրդին՝ «Բարձրյալ Տիրոջից համբերություն եւ
տոկունություն հայցելով Հայաստանի Հանրապետության ժողովրդինե:
Բելառուսի վարչապետ Սերգեյ Սիդորսկու՝ Բելառուսի կառավարության եւ
անձամբ իր անունից հղած ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Խոր վշտով ընդունեցինք նշանավոր պետական եւ քաղաքական գործիչ,
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան լուրը:
Անդրանիկ Մարգարյանի անվան հետ են կապված Հայաստանի ձեռքբերումները
պետական շինարարության, տնտեսության մեջ, սոցիալական ոլորտում, երկրի՝
միջազգային ասպարեզում վստահելի գործընկերոջ կերպարի ձեւավորման գործում:
Անդրանիկ Մարգարյանը նշանակալից ավանդ է մուծել Բելառուսի եւ Հայաստանի
միջեւ առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության
ամրապնդման եւ զարգացման մեջե:
Օրվա ընթացքում ցավակցական հեռագրեր են ստացվել նաեւ ՌԴ Դաշնային
խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովից, Հյուսիս-արեւմտյան դաշնային օկրուգում ՌԴ
նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովից, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ
Ղուլյանից, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր
քարտուղար, դեսպան Լեոնիդաս Քրիսանթոպուլոսից, Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի
մշտական համակարգող Կոնսուելո Վիդալից, «Բարգավաճ Հայաստանե կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյանից, ՌԱԿ կեդրոնական վարչության ղեկավարությունից,
«Ժառանգությունե կուսակցության նախագահ Րաýýի Հովհաննիսյանից, Ռուս-հայկական
գործարար ասոցիացիայի, «ՌՈԻՍԱԼ Արմենալե ընկերության, Միջպետական բանկի
ղեկավարությունից, «Թեքեյան կենտրոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի,
տնօրինության եւ աշխատակազմի, Երեւանի պետական բժշկական համալսարանի
կոլեկտիվի եւ ուսանողության, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական
ներկայացուցչությունների, ՀՀ-ում գործող օտարերկրյա ընկերությունների
ղեկավարների անունից: