Միջազգային

Եվրախորհրդարանը դատապարտում է հայաբնակ Քեսաբի նկատմամբ իրականացվող հարձակումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանն ապրիլի 17-ին ընդունված «Սիրիա. իրավիճակը որոշ խոցելի համայնքներում» բանաձևում դատապարտում է հայաբնակ Քեսաբի ուղղությամբ իրականացված հարձակումներն ու հարկադիր տեղահանությունը: ««Ալ Քաիդա»-ի ահաբեկչական խմբավորումների ապստամբ զինյալների հարձակումը հայաբնակ Քեսաբի նկատմամբ հանգեցրել է տարհանումների: Մենք խստորեն դատապարտում ենք կրոնական համայնքների, այդ թվում` հայերի և քրդերի նկատմամբ բոլոր հարձակումները, կոչ ենք անում հակամարտության կողմերին դադարեցնել բոլոր գործողությունները ուղղված մարդկությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասված է բանաձևում:

Դրանում ընդգծվում է, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը պարտավոր են հոգ տանել երկրի բոլոր փոքրամասնությունների նկատմամբ:

«Մենք դատապարտում ենք հայաբնակ Քեսաբի վրա իրականացված հարձակումը և խրախուսում տեղական ջանքերը, որոնք միտված են դադարեցնելու միջկրոնական բռնություններն ապստամբների վերահսկողության տակ և քրդական բնակավայրերում գտնվող տարածքներում: Կոչ ենք անում սիրիական գործող և ապագա իշխանություններին հուսալի ու արդյունավետ պաշտպանություն ապահովել խոցելի համայնքների համար, ապահովել նրանց անվտանգ վերադարձը սեփական բնակավայրեր, երաշխավորելով, որ հարձակումներ իրականացնողները կպատժվեն օրենքի ողջ ուժով»,- ասված է բանաձևում:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրաե և «Ջեյշալ Իսլամե խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետբնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: Նրանց ընդունել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը:

Հայերեն English Русский

Թուրքիան հույս ունի, որ Ստամբուլում նախատեսված բանակցությունները կհաջողեն

ՀՀ ՄԻՊ-ը և Շիրակի մարզպետ քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները. ՄԻՊ-ը հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և քրոջ հետ

Պարեկները մայիսի 5-12-ին Երևանում հայտնաբերել են 4 983, մարզերում ՝ 15 155 խախտում

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 65,65 դոլար

Գավառում ԵՄ դեսպանի, Ռումինիայի Հանրապետության և Բելգիայի թագավորության դեսպանների մասնակցությամբ անցկացվել է «Եվրոպայի օր» միջոցառումը

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է Հայաստանում ԵՄ, Բելգայի և Ռումինիայի դեսպաններին

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը

Ֆրանսիան տարեվերջին կսկսի ռազմավարական սուզանավերը համալրել նոր բալիստիկ հրթիռներով

Հնդկաստանը Պակիստանի հետ բանակցություններ կվարի ահաբեկչության դեմ պայքարի և Քաշմիրի խնդրի շուրջ

Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում կարելի է դրական արդյունքների հասնել