Միջազգային

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը կիսում Է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված անհանգստությունը

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը կիսում Է Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված անհանգստությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը համամիտ է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշմանը, որն անհանգստացած է Ուկրաինայի խորացող քաղաքական ճգնաժամից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին խորհրդի նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՌԴ-ի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

«Մենք խորապես մտահոգված ու անհանգստացած ենք այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում Ուկրաինայում… Գործընկերներս նույն կարծիքին են: Իրադրությունը Էսկալացման գործընթացում Է, երկիրը քայքայվում Է խորը քաղաքական ճգնաժամից»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արեւելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները խոսում են այն մասին, որ ճգնաժամը շարունակում Է խորանալ:

«Մենք խիստ վրդովված ենք Կիեւի ներկայիս իշխանությունների գործողություններից, որոնք փորձում են ճնշել, այդ թվում՝ զինված ճանապարհով, երկրի հյուսիս-արեւելքում ապրող ուկրաինացիների ցույցերը … Խաղաղ բնակիչների դեմ ռազմական ուժի կիրառումն ուղղակի անընդունելի Է»,-ընդգծել Է Պետդումայի խոսնակը:

Նա հավելել Է, որ Կիեւի իշխանությունը չի լսում բողոքավորներին, որոնք փորձում են պատմել, թե ինչպես են իրենք պատկերացնում իրենց կյանքն Ուկրաինայի պետության շրջանակներում: Դրա փոխարեն, Նարիշկինի խոսքով, Ուկրաինայի իշխանությունները զորքեր են կենտրոնացնում այդ տարածաշրջաններում: «Գործընկերներս ըմբռնումով են ընդունել այդ հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը»,-ասել Է խոսնակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում