«Ասսադակահ» կենտրոնը Եվրախորհրդարանին առաջարկել է 2015-ը հռչակել «Հիշողության և գիտակցումի» տարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Իտալա-արաբական «Ասսադակահ» կենտրոնը նամակով դիմել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին եւ փոխնախագահ Ջիանի Պիտելային` կոչ անելով հանդես գալ հատուկ բանաձևով և 2015 թվականը հռչակել «Հիշողության և գիտակցումի» տարի: «1915 թվականի ապրիլի 24-ին տրվեց Օսմանյան կայսրությում հայերի դեմ իրականացված զարհուրելի և համակարգված կոտորածների մեկնարկը: Նորագույն պատմության այդ սոսկալի իրադարձությունների պատմաքաղաքական հետևանքները և ցավը շարունակում են կենդանի մնալ նաև այսօր: Հայերը, ինչպես գիտեք, քրիստոնեությունը 301 թվականին պաշտոնապես ընդունած առաջին ժողովուրդն են, որից հետո քրիստոնեությունը դարձել է հայ ինքնության կարևորագույն տարրերից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նամակում նշել է «Ասսադակահ» կենտրոնի գլխավոր քարտուղար Ռայմոնդո Սկիավոնեն` հույս հայտնելով, որ Շուլցի ղեկավարած խորհրդարանը վառ կպահի հիշատակի անմար կրակը, որպեսզի նման իրադարձություններ այլևս երբեք տեղի չունենան:

«Ասսադակահ» կենտրոնը 2015 թվականը հռչակել է Հիշատակի տարի նաև Իտալիայում: Ինչպես նշեց կենտրոնի արտաքին հարցերով պատասխանատու, լրագրող Թալալ Խրայիսը, արշավը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի վառ հիշատակին:

Հայերեն English

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին

«Հայաստան» դաշինքը կվիճարկի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով