Սպորտ

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել անվտանգության աշխատակիցներին

2 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել անվտանգության աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն Է հայտնել ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության /ԴԱԾ-ՖՍԲ/ բոլոր աշխատակիցներին 2014 թվականի Սոչիի ձմեռային օլիմպիական եւ պարաօլիմպիկ խաղերի ժամանակ նրանց ցուցաբերած «հստակ եւ գրագետ աշխատանքի, արիության եւ պրոֆեսիոնալիզմի» համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Պուտինն այս մասին ասել Է ԴԱԾ կոլեգիայի նիստի ընթացքում:

«Որպես պրոֆեսիոնալներ, դուք քաջատեղյակ եք, որ նման կարգի միջոցառումները կապված են բարձր ռիսկի հետ, տեղյակ եք տարբեր կարգի տեռորիստական եւ ծայրահեղական խմբավորումների կողմից մեր երկրի հասցեին հնչած սպառնալիքներին»,-ասել Է Պուտինը` նշելով, որ նման դեպքերում հատուկ ծառայությունների աշխատակիցների սխալները շատ թանկ են նստում:

ՌԴ նախագահը անդրադարձել Է 1972 թվականի սեպտեմբերին Մյունխենի օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին:

Նա ասել Է, որ Սոչիի խաղերի անվտանգության ապահովումը տարբեր կառույցների հազարավոր մարդկանց ծավալուն, ազնիվ, օպերատիվ եւ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքն Է:

Այս առումով Պուտինը նշել Է Սոչիում համապատասխան աշխատանքները համակարգած անձի կատարած աշխատանքը` չհրապարակելով վերջինիս անունը եւ ասելով միայն, որ նա հիվանդության պատճառով ներկա չԷ այս նիստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում