Միջազգային

Պատմության մեջ առաջին անգամ Փարիզի քաղաքագլուխ կին է ընտրվել՝ Անն Իդալգոն

1 րոպեի ընթերցում

Պատմության մեջ առաջին անգամ Փարիզի քաղաքագլուխ կին է ընտրվել՝ Անն Իդալգոն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Անն Իդալգոն կդառնա Փարիզի քաղաքագլուխ եւ պատմության մեջ առաջին կինը, որը կզբաղեցնի այդ պաշտոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սրանք են պաշտոնական տվյալները, որոնք Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը հրապարակել է մարտի 30-ին երկրում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ:

Իդալգոն, հավաքելով ձայների 53,5 տոկոսը, մրցակցուհուն՝ աջերի թեկնածու նախկին նախարար Նատալի Կոստյուշկո-Մորիզեին հաղթել է գրեթե 10 տոկոսի առավելությամբ, չնայած այն բանին, որ առաջին փուլում զիջում էր նրան:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պաշտոնապես քաղաքագլխի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 5-ին քաղաքային խորհրդի նիստում, որը կձեւավորվի մունիցիպալ ընտրություններում քաղաքացիների քվեարկության արդյունքների հիման վրա:

Անն Իդալգոն երկար տարիներ աշխատել է որպես Փարիզի քաղաքագլուխ Բերտրան Դելանոյեի տեղակալ, ով այդ պաշտոնն զբաղեցնում է 2001 թվականից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում