Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, կառավարությունը մեկ րոպե լռությամբ հարգել է մարտի 25-ին կյանքի 56-րդ տարում հանկարծամահ եղած Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը: «Մենք կորցրել ենք պետական գործիչ, գործընկեր, ընկեր, որը 15 ու կես տարվա մեր Անկախության պատմության մեջ մոտ 7 տարի գլխավորել է կառավարությունը, եւ այդ 7 տարիները մեր պետության լավագույն տարիներն են: Մի մարդ, որը զբաղեցնելով այդ բարձր պետական պաշտոնը, եղել եւ մնացել է համեստ, հանդուրժողական եւ պարկեշտ: Բոլորիս հիշողության մեջ Անդրանիկ Մարգարյանը մնալու է հենց այդպիսին՝ առաջին հերթին իր մարդկային որակներով: Անդրանիկ Մարգարյանը հեռացավ մեզանից շատ պատասխանատու պահի, եւ մենք, իբրեւ իշխանություն, պետք է տանք ճիշտ լուծումներ՝ ներկա վիճակից դուրս գալու համարե,- կառավարության անդամներին ասել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահը ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը: ՀՀ նախագահը հանձնարարել է հրաժարական տված կառավարության անդամներին շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը: Նա ընդգծել է, որ կառավարության գործունեության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում նախարարությունները եւ գերատեսչությունները բավականին անելիքներ ունեն, եւ այն պահանջը, որ կար այդ ծրագրի իրագործման հարցում, մնալու է նույնը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում