Միջազգային

Զինյալները հսկողություն են հաստատել Քեսաբի Բաղջաղաս հայկական գյուղի վրա

2 րոպեի ընթերցում

Զինյալները հսկողություն են հաստատել Քեսաբի Բաղջաղաս հայկական գյուղի վրա

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված խմբավորումները մարտի 27-ի կեսօրին հսկողություն են հաստատել Քեսաբի մերձակայքում գտնվող Բաղջաղաս հայկական գյուղի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Քեսաբի բնակչուհի Նանոր Կարապետյանը՝ ավելացնելով, որ զինյալներն առաջ են շարժվում դեպի ծով: Մեր հայրենակցուհին նաև տեղեկացրեց, որ գյուղի բնակիչները շաբաթվա վերջին մյուս գյուղերի բնակիչների նման տեղափոխվել են Լաթաքիա: Բաղջաղասում այժմ բնակիչներ գրեթե չեն մնացել:

Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ թուրքական հրասայլերը և ուղղաթիռները անցել են թուրք-սիրիական սահմանը՝ օժանդակելու Քեսաբի շրջանում կռվող Սիրիայի ազատ բանակի ուժերին: Թուրքական ռազմական օդանավերը անընդհատ թռիչքներ են իրականացնում սահմանագծի վրա, իսկ ազատ բանակի վիրավորները թուրքական փոխադրամիջոցներով տեղափոխվում են Թուրքիա:

Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում: Տեղի Հայ շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում