Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցելԿոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակն ու դրա հետագա բարելավման ծրագրերն են քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Կովալենկո Շահգալդյանի այսօրվա աշխատանքային հանդիպման ժամանակ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մարզպետը տեղեկացրել է, որ 2006թ. համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրումը 970 մլն դրամով գերազանցել է 2005-ի ցուցանիշը, ինչը հնարավորություն է տվել ավելի մեծ թվով սոցիալական խնդիրներ լուծել: Խոսվել է պետբյուջեի միջոցներով մարզում 28 դպրոց, 1 հիվանդանոց եւ 6 մշակույթի տուն վերանորոգելու ծրագրերի մասին, անդրադարձ է կատարվել սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ համայնքի սեփականատերերին աջակցելու խնդրին: Նախագահը քննարկված հարցերի շուրջ տվել է հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում