Աննա Կոնդոյի հայկական նոր ֆիլմում խաղում է նաև Տիգրան Մանսուրյանը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգամ կյանքի դժվար պահերին հայերը մշատապես պահպանել են իրենց մեծ հումորի զգացումը: Հենց այս փիլիսոփայությունն է արծարծվում ռեժիսոր Աննա Աշդյան Կոնդոյի նորաստեղծ «Armenia Commedia» («Հայկական կատակերգություն») ֆիլմում: Կինոնկարն այժմ խմբագրման փուլում է և, հավանաբար, պատրաստ կլինի ոչ այս տարի: «Armenia Commedia»-ն պատմություն է երկու հարուստ զբոսաշրջիկների մասին, ովքեր Հայաստան են ժամանել գաղտնի առաքելությամբ: Նրանք 5 օր ճամփորդում են Հայաստանով և իրականացնում իրենց առաքելությունը, որը կարող է թվալ խորհրդավոր և հոգևոր սպառնալիք ուրիշների համար:

«Ֆիլմում հիմնականում արծարծվում են ընկերությանը, մահվանը, հիշողությանը և շատ այլ երևույթներին վերաբերող թեմաներ: Մայա Դաուն Լեվիսը` Ալեքսանդրա Սթյուարտի դերակատարմամբ, իր ընկեր Թեդ Քրոսի (Էնթոնի Լենգդոն) մեկնում է Հայաստան` հարգելու իր լավագույն ընկերոջ`Անուշի հիշատակը: Ֆիլմը նկարահանվել է Երևանում, Սևանում, Գեղարդում և Գառնիում: Երկրորդական դերերերում հանդես են եկել Լիանա Ավետիսյանը և Հովհաննես Հաջինյանը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ռեժիսոր Աննա Աշդյան Կոնդոն:

Կոնդոն ավելի վաղ նշել էր, որ ցանկանում է ամբողջացնել իր շատ սիրած երեք քաղաքների` Նյու Յորքի, Երևանի և Փարիզի մասին ֆիլմերը մեկ եռապատումում:

«Ըստ էության, ես ցանկանում էի երեք ֆիլմեր ստեղծել երեք տարբեր երկրներում` ԱՄՆ-ում, Հայաստանում և Ֆրանսիայում: Ես այժմ ապրում եմ Նահանգներում, ծնվել եմ Հայաստանում և մեծացել Ֆրանսիայում: Ես ինձ ընկալում եմ որպես երեք մշակույթների քաղաքացի: Այս բոլորն էլ ազդել են ինձ վրա»,-պարզաբանեց Կոնդոն:

Նախորդ տարի մեծ էկրաններին հայտնվեց ռեժիսորի նյույորքյան պատումը: «Առաջին ֆիլմը` «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»-ը նկարահանվել էր Փենսիլվանիայում, հաջորդը` Հայաստանում, իսկ եռապատման ֆրանսիական կինոնկարը, որը կրում է «Այդպիսին է կյանքը» անվանումը, հունիսից կնկարահանվի Փարիզի արվարձանում` միջազգային դերասանական կազմով»,- փաստեց Աննա Կոնդոն:

Հայաստանում նկարահանված 80 րոպե տևողությամբ ֆիլմում խաղում են նույն դերասանները, ինչ նյույորքյան կինոնկարում: Կոնդոն դերասանների ընտրությունը պատահական չի համարում: «Ես գիտեի, որ ցանկանում եմ աշխատել Ալեքսանդրա Սթյուարտ և Էնթոնի Լենգդոն զույգի հետ նորից` որպես Մայայի և Թեդի դերակատարներ: Երկուսն էլ խաղացել էին իմ նախորդ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ» ֆիլմում և նրանց միջև հիանալի փոխըմբռնում էր առկա: Նրանք կիսում են ֆիլմ ստեղծելու և արկածների նկատմամբ սերը: Նրանք հետաքրքիր, առատաձեռն և կրքոտ մարդիկ են: Ես գիտեի, որ նրանք անհավանական ձևով կազդվեն Հայաստանից, նրա մշակույթից, մարդկանցից, շունչ կտրող տեսարաններից, արձաններից, արվեստից, ինչպես նաև համեղ խոհանոցից: Այսօրվա Երևանը վառ է ու գեղեցիկ: Հայերը միշտ պատրաստ են մնացած աշխարհի հետ կիսել հարուստ հին և նոր Երևանը: Համոզված էի, որ սա հրաշալի ճամփորդություն կլինի նրանց համար»,-հավելեց ռեժիսորը:

Կոնդոն իր առաջին այցի ժամանակ ևս տպավորվել էր Հայաստանով: «2009-ին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում ես իմ պրոդյուսեր Ալեքս Չարփենտիերի հետ այցելեցի Հայաստան, որտեղ ցուցադրվում էր իմ կարճամետրաժ «Հպարտ Իզա» ֆիլմը: Ես զգացի, որ Երևանի մեջ ինչ-որ հատուկ բան կա: Մենք չէինք կարող կորցնել այստեղ ֆիլմ նկարահանելու հնարավորությունը»,-փաստեց Աննա Կոնդոն:

Ակնդրին մեկ այլ անակնկալ է սպասում: Ֆիլմում հանդես է գալիս նաև Կոնդոյի քեռին` մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով, ռեժիսորի հավաստմամբ, մեծ դեր է ունեցել նրա` որպես մարդ և ռեժիսոր ձևավորման վրա: «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել նրա հետ այս ֆիլմում, որտեղ նա խաղում է ինքն իրեն` Գեղարդավանքում»,- նշեց ռեժիսորը:

Թե երբ պատրաստ կլինի աշխատանքը` դեռևս հայտնի չէ: Կոնդոն կատակում է. «Ֆիլմն իմ ղեկավարն է, այն պատրաստ կլինի այն ժամանակ, երբ ցանկանա: Հենց պատրաստվի, ես անհամբերությամբ այն կկիսեմ միջազգային հանրության հետ»:Այն հավանաբար կներկայացվի նաև փառատոնների:

Ամերիկացի հայտնի նկարիչ Ջորջ Կոնդոյի կինը` Աննա Աշդյանը ծնվել է Հայաստանում: Ապրել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: 2000 թվականից սկսած նկարահանել է չորս կարճամետրաժ ֆիլմեր` «Ալքիմիա» (2002), «Կանդիդ» (2005), «Սխալ ուղի» (2008), «Հպարտ Իզան» (2008): Այնուհետև 2013-ին Կոնդոն նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»-ը:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` ֆիլմի ֆեյսբուքյան էջից

Հայերեն English Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս