Թուրքական բանակը ահաբեկիչներին օգնել է հարձակվել հայաշատ Քեսաբի վրա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական բանակը օգնել է Սիրիայի ահաբեկիչներին հայաշատ Քեսաբ քաղաքի վրա մարտի 21-ին կատարած հարձակման ժամանակ: Այս մասին պնդումը հաստատվում է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ Ջաֆարիի` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտանգության Խորհրդի ղեկավարին ուղարկած երկու նամակներով, որոնցում նա կրկին մեղադրել է Թուրքիայի կառավարությանը «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապված խմբավորումներին աջակցելու մեջ:

«Ահաբեկչական «Ջաբհաթ Ալ Նուսրա» եւ «Իսլամի բանակ» խմբավորումները մարտի 21-ին Թուրքիայի տարածքից ներթափանցել են Սիրիա եւ հարձակվել Քեսաբ քաղաքի վրա: Թուրքիայի բանակն օժանդակել է հարձակումներին եւ լոգիստիկ ու ռազմական օգնություն ցուցաբերել ահաբեկիչներին», - նամակում նշել է Ջաֆարին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը, հայտնում է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը:

Ջաֆարին նամակում ընդգծել է, որ նման քայլերով Թուրքիան աջակցում է ահաբեկչությանը տարածաշրջանում, ինչով խախտում է միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի բանաձեւերը եւ երկրների միջեւ բարեկամական հարաբերությունները:

«Թուրքիայի իշխանությունները թույլատրում են հազարավոր ծայրահեղականներին, վարձկաններին եւ ահաբեկիչներին իր տարածքով թափանցել Սիրիա: Նրանք ահաբեկիչներին ապահովում են փողով, զենքով, ինչով խախտում են հակաահաբեկչության մասին միջազգային համաձայնագրերը եւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը»,- ասվում է նամակում

Նամակում Ջաֆարին կոչ է արել ՄԱԿ-ի ԱԽ երկրներին դատապարտել Անկարայի այդ գործողությունները եւ Թուրքիայի ներգրավվածությունը Սիրիայում ընթացող ներքին հակամարտությանը:

Սիրիական ԶԼՄ-ները հայտնել են, որ մարտի 21-ի առավոտյան մոտ ժամը 5-ին Սիրիայում գործող մի քանի ահաբեկչական իսլամիստական խմբավորումներ, թուրքական բանակի աջակցությամբ, հարձակվել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող Քեսաբ քաղաքի վրա, որի բնակչության մեծամասնությունը հայեր եւ ալեւիներ են: Սիրիայի բանակին հաջողվել է հետ մղել հարձակումները: Նախնական տվյալներով 11 մարդ զոհվել, 23-ն էլ վիրավորվել են: Նշվում է, որ զոհվածների մեջ հայեր չկան:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում