Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցելԳեղարքունիքի մարզպետ Ա. Գրիգորյանի հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական վիճակն է քննարկվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մարզպետ Արսեն Գրիգորյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, խոսվել է 2006-ին իրականացված աշխատանքների եւ այս տարվա անելիքների մասին, անդրադարձ է կատարվել պետբյուջեով, Լինսի եւ այլ հիմնադրամներով իրականացվող դպրոցաշինության, ջրամատակարարման եւ այլ ծրագրերին: Մարզպետը ներկայացրել է համայնքային բյուջեների կատարողականների վերաբերյալ նախագահի` մինչ այս տված հանձնարարականների կատարման ընթացքը: Քննարկվել են նաեւ «Սեւանե ազգային պարկին առնչվող խնդիրներ: Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել ապօրինի շինությունների մասին տեղեկատվությունը եւ դատարանի միջոցով հասնել դրանց օրինական դաշտ բերելուն, իսկ եթե չեն բավարարում շինարարական եւ այլ չափանիշներին` ապամոնտաժելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում