Պուտինը ՌԴ-ի կազմ Ղրիմի ընդունման կապակցությամբ մարտի 18-ին ուղերձով կդիմի Դաշնային ժողովին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ-ի կազմ նոր սուբյեկտի՝ Ղրիմի ընդունման կապակցությամբ մարտի 18-ին ուղերձով կդիմի Դաշնային ժողովին: Այդ մասին լրագրողներին հայտնել Է Պետդումայի առաջին փոխխոսնակ Իվան Մելնիկովը՝ ամփոփելով Դումայի խորհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նրա խոսքով՝ ուղերձի հրապարակումը պլանավորված Է Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին: