Միջազգային

Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում Է ընդունել ինքնավարության անկախության մասին

1 րոպեի ընթերցում

Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում Է ընդունել ինքնավարության անկախության մասին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները որոշում են ընդունել ինքնավարության անկախության մասին, ասված Է խորհրդարանի մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

«Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ լիագումար նիստում 2014 թվականի մարտի 17-ին որոշում Է ընունվել «Ղրիմի անկախության մասին»: Դրա օգտին քվեարկել Է 85 պատգամավոր»,-նշվում Է Գերագույն խորհրդի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Խորհրդարանը նաեւ դիմել Է Ղրիմը որպես սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կազմ ընդունելու առաջարկով:

«Ղրիմի Հանրապետությունը ի դեմս Ղրիմի Ինքնավարության Գերագույն խորհրդի, դիմում Է Ռուսաստանի Դաշնությանը՝ Ղրիմի Հանրապետությունը որպես ՌԴ-ի նոր սուբյեկտ՝ հանրապետության կարգավիճակով, Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու առաջարկով»,-նշվում Է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում