Միջազգային

Նախնական արդյունքներով՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկել է ղրիմցիների 96,6 տոկոսը

1 րոպեի ընթերցում

Նախնական արդյունքներով՝ Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկել է ղրիմցիների 96,6 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի հանրաքվեում Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկել է դրան մասնակցած բնակիչների 96,6 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Գերագույն խորհրդի՝ հանրաքվեի կազմակերպման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշեւը հայտնել Է «Ղրիմ» պետական հեռուստառադիոընկերության եթերում:

Այս տվյալները ներկայացվում են առանց Սեւաստոպոլի հաշվառման:

«Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին տրվել Է ձայների 96,6 տոկոսը, խոսքը 1 մլն 272 հազար 871 մարդու մասին Է»,- ասել Է նա:

Մալիշեւը վստահություն Է հայտնել, որ «այդ արդյունքն սկզբունքորեն այլեւս չի փոխվի»:

Հեռուստաալիքի տվյալներով՝ արդեն ամփոփվել են ընտրական բոլոր արձանագրությունների տվյալները: Դրա հետ մեկտեղ խոսքը օպերատիվ տվյալների մասին Է, վերջնական արդյունքները կամփոփվեն այն բանից հետո, երբ Սիմֆերոպոլում կստացվեն բոլոր ընտրատարածքների թղթե արձանագրությունները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում