Միջազգային

Ղրիմցիների 95 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին

1 րոպեի ընթերցում

Ղրիմցիների 95 տոկոսը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Գերագույն խորհրդի՝ հանրաքվեի անցկացման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշեւը հայտարարել է, որ ընտրական արձանագրությունների երեք քառորդի տվյալների ամփոփումից հետո Ռուսաստանի հետ վերամիավորվելու օգտին քվեարկել է Ղրիմի ընտրողների 95,7 տոկոսը: Նրա խոսքով՝ Ղրիմն Ուկրաինայի կազմում պահպանելու օգտին քվեարկել է 3,2 տոկոսը, մնացած 1,1 տոկոսը բաժին է ընկնում անվավեր ճանաչված քվեաթերթիկներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հանրաքվեին ընտրողների մասնակցությունը կազմել է 81,36 տոկոս, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին տարիների ընթացքում:

Մարտի 17-ին Ղրիմի Գերագույն խորհուրդն իր նիստում պաշտոնական հայտ կձեւակերպի Ռուսաստանի Դաշնության կազմ հանրապետության մտնելու մասին: «Մեզ անհրաժեշտ է սկսել Ռուսաստանի հետ վերամիավորման քաղաքական գործընթացը, ինչը կպահանջի Պետդումայի, Դաշնության խորհրդի եւ ՌԴ նախագահի որոշումները»,- հայտարարել է Ղրիմի առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է վարչապետ Սերգեյ Ակսյոնովը, մարտի 17-ին՝ օրվա երկրորդ կեսին, Ղրիմի խորհրդարանի պատվիրակությունը մեկնելու է Ռուսաստան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում