Շառլ Ազնավուրը ելույթ է ունեցել Թել Ավիվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը մարտի 15-ի երեկոյան ելույթ է ունեցել Թել Ավիվի «Նոկիա» համերգասրահում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով newsru կայքի իսրայելական ծառայությունը, տեղեկացնում է, որ Ազնավուրը Սուրբ հող էր ժամանել մարտի 14-ին` իր թոռան հետ: Երուսաղեմում Արտասուքի պատի մոտ տեղի է ունեցել շանսոնյեի թոռան համար նախատեսված բար-միցվայի արարողությունը: Ազնավուրի թոռան մայրը հրեուհի է: Ուրբաթ երեկոյան Ազնավուրը մասնակցել է Իսրայելում Ֆրանսիայի դեսպանի ընթրիքին, որտեղ հրավիրված էին նաև որոշ իսրայելցի երաժիշտներ:

Վերջին անգամ Ազնավուրն Իսրայելում համերգ է տվել նախորդ տարի նոյեմբերի 23-ին` նույն համերգասրահում: Այն ժամանակ երգիչը խոստացել էր հանդիսատեսին վերադառնալ համերգով: «Հայերն ու հրեաներն այնքան ողբերգություններ են հաղթահարել, որ եթե մեր ժողովուրդները չսիրեին կյանքը, մենք վաղուց կանհետանայինք: Ես գիտեմ, որ մենք ծնվում ենք մահանալու համար, բայց մինչ այդ պետք է ամբողջ ուժով ապրենք: Ինձ ուղղորդում է ապրելու ցանկությունը»,-ասել էր Ազնավուրն իր նախորդ այցի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

Ազնավուրը նաև հիշեցրել էր ներկաներին, որ իր ընտանիքում կան և կաթոլիկներ, և բողոքականներ, և հրեաներ, և մահմեդականներ: Այդ իսկ պատճառով նա հավատում է, որ մարդիկ կարող են ապրել` անկախ կրոնական և քաղաքական հայացքներից:

Ազնավուրը պատմել էր, որ աշխարհում ամենից շատ սիրում է ճամփորդել և երգել աշխարհի ամենատարբեր ու հեռու ծայրերում, որովհետև ոչինչ չի հարստացնում, որքան նոր տպավորությունները և այլ մշակույթները: Երգիչը խոստովանել էր, որ նրան շատ հարազատ է իր համերգների մտերմիկ մթնոլորտը և նա նախընտրում է հանդիսատեսի հետ կիսել թե իր ուրախությունը, և թե խնդիրները: Իր երկարատև կարիերայի ընթացքում Ազնավուրը հասկացել է, որ հանդիսատեսի հետ անկեղծությունը նրան ուժ է տալիս և ուրախացնում ներկաներին` օգնելով ավելի լավ ընկալել իր երգերը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում