Աշխարհը նշում Է Ֆրանցիսկոսի՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվելու առաջին տարեդարձը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհը մարտի 13-ին վերհիշում Է արգենտինացի կարդինալ Խոսե Մարիա Բերգոլիոյի՝ Հռոմի պապ ընտրվելը: Լատիներենով հռչակավոր արտահայտությունը, որն ավետեց նոր քահանայապետի ընտրության մասին՝ «Habemus Param»(«Մենք Պապ ունենք») հնչել Է 2013 թվականի մարտի 13-ի տեղական ժամանակով ժամը 20:13-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արգենտիանցի Բերգոլիոն հայտարարել Է եկեղեցին փոխելու մտադրության մասին: Իր քահանայական վարդապետության կենտրոնում նա դրել Է հասարակ մարդուն, սկսել Է ուշադրությունն ուղղել առաջին հերթին աղքատներին եւ ընչազուրկներին: Ըստ որում նա չի փոխել մոտեցումը բարոյագիտական հարցերի նկատմամբ, ինչպիսիք են ամուսնությունը, Էվթանազիան, կնոջ դերը եկեղեցում:

Մեկ տարվա ընթացքում Ֆրանցիսկոսը դարձել Է հասարակական-քաղաքական կյանքի ամենահայտնի անձանցից մեկը: Նրան «Տարվա մարդ» են ճանաչել հեղինակավոր կազմակերպություններն ու հրատարակությունները, նա նշված Է խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների ցուցակում: Ամեն չորեքշաբթի շարունակում են կոլեկտիվ ունկնդրությունների հավաքվել տասնյակ հազարավոր ուխտավորներ:

Ֆրանցիսկոսն ապշեցրել Է նաեւ իր ապրելակերպի ոճով: Արդեն լեգենդ Է դարձել Առաքելական պալատի շքեղ հարկաբաժիններում բնակվելուց հրաժարվելու նրա որոշումը, որոնց նա գերադասել Վատիկանի հյուրանոցի համարը, թափառաշրջիկների հրավիրումն իր ծննդյան օրվան, երթեւեկությունը հասարակ ավտոմեքենաներով եւ ավտոբուսով, հրաժարումն իր կարգավիճակին պատշաճող պերճությունից:

Ֆրանցիսկոս պապն այս օրերն աղոթքներով եւ հոգեւոր խոկումներով Է անցկացնում Հռոմի մերձակայքի վանքերից մեկում, որտեղ նա կուրիայի ներկայացուցիչների հետ առանձնացել Է Մեծ պահքի օրերին: Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հիմնական տոնակատարությունները՝ մեծ կոլեկտիվ ունկնդրությամբ, որին սպասվում են միջազգային բարձրաստիճան հյուրեր, տեղի կունենան մարտի 19-ին՝ Ֆրանցիսկոս պապի գահակալման տարեդարձի օրը:

Հայերեն English Русский

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը