Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել Երեւանում Մոսկվայի տան բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով։ Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, մարտի 24-ին Մոսկվայում Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետերի մասնակցությամբ նախատեսվում է երկու մայրաքաղաքների միջեւ ծրագրային համագործակցության եւս մի խոշոր նախագծի՝ «Երեւանե առեւտրի կենտրոնի բացման արարողությունը։ Նշելով, որ առեւտրի այդ կենտրոնը Մոսկվայում խոշորագույններից է եւ ունի լուրջ հեռանկարներ, Յուրի Լուժկովն ասել է, որ այն կծառայի ոչ միայն երկու մայրաքաղաքների համագործակցությանը, այլեւ` հայ-ռուսական ռազմավարական գործընկերության սերտացմանը: Ըստ Մոսկվայի քաղաքապետի, իրենք ակտիվորեն համագործակցում են քաղաքի հայ համայնքի հետ, որը Ռուսաստանի մայրաքաղաքի ամենակարգապահ, հանգիստ եւ կրթական բարձր մակարդակ ունեցող համայնքներից մեկն է: Յուրի Լուժկովը նախագահ Քոչարյանին ներկայացրել է նաեւ Մոսկվայում հայկական ապրանքների մեծածախ շուկայի եւ հայկական այլ կառույցների շինարարական աշխատանքների ընթացքը: Նրա խոսքով, ի թիվս տնտեսական համագործակցության այլ նախաձեռնությունների, բավականին հաջող են ընթանում նաեւ Երեւանի շինարարության ոլորտի ռուսական ներդրումային ծրագրերը: Մոսկվայի քաղաքապետը նաեւ ասել է, որ բավականին հաճախ լինելով Երեւանում, տպավորված է քաղաքում անընդհատ կատարվող փոփոխություններից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում