Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի կունենա Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակին նվիրված երեկո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» հիշատակի երեկոն: Թբիլիսիում երեկոյի անցկացումը հնարավոր Է դարձել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության, փոխադարձ մշակութային կապերի «Կովկասյան տուն» կենտրոնի եւ Վրաստանի խորհրդարանի Ազգային գրադարանի աջակցության շնորհիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Երբեք չի խամրի հայ տաղանդավոր դերասանի հիշատակը, որի ստեղծագործությունը դարձել Է հայ եւ վրաց ժողովուրդների մշակույթի, հումորի, բարեկամության կամուրջը: Ահա թե ինչու կյանքից դերասանի հեռանալուց 20 տարի անց որոշվել Է նշել այդ տարեթիվը, նշվում Է հաղորդագրության մեջ:

Երեկոյի ծրագրում են՝ Ֆրունզիկ Մկրտչյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսը (առաջին անգամ Վրաստանում), բացառիկ ֆոտո-ցուցահանդեսը, Գեորգի Դանիելիայի, Ռեւազ Գաբրիաձեի, Վախթանգ Կիկաբիձեի տեսա-հիշողությունները, որոնք տեսագրվել են հատուկ այս երեկոյի համար, Ֆրունզե Մկրտչյան տիկնիկը, տեսակոլաժ «Միմինո», «Մի վշտանա», «Մարդը եւ փիղը» կինոֆիլմերից:

Երեկոյի ընթացքում կներակայացվեն նաեւ Թբիլիսիի պետհամալսարանի «Համալսարան» վոկալ անսամբլի, «Հայաստանի ձայնը» մրցույթի հաղթող Աննա Խանչալյանի, Դավիդ Պատարիձեի, Նինա Կարապետյանի, Էմմա Պողոսովայի եւ Հովո Շահնազարյանի, «Ջեյրան» խորեոգրաֆիական անսամբլի եւ ուրիշների կատարումները:

Հայերեն English Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին