Կիմ Չեն Ընն ընտրվել Է ԿԺԴՀ-ի խորհրդարանի պատգամավոր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի Գերագույն ժողովրդական ժողովի՝ միապալատ խորհրդարանի ընտրությունների՝ մարտի 10-ին հրապարակված արդյունքների համաձայն՝ երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը միաձայն պատգամավոր Է ընտրվել Պեկտուսանի 111-րդ ընտրատարածքից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռյոնհապ գործակալությանը:
«Ընկեր Կիմ Չեն Ընն ընտրվել Է Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորի բարձր պաշտոնում»,- ասված Է ԿԺԴՀ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի զեկույցում, որը հրապարակել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Զեկույցում ընդգծված Է, որ ընտրատարածքում ընտրողների մասնակցությունը կազմել Է 100 տոկոս:
Գործակալությունը չի հաղորդում մյուս ընտրատարածքների գծով ընտրությունների արդյունքները:
13-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի ընտրություններն ավարտվել են նախօրյակին ժամը 18.00-ին:
Խորհրդարանում կա 687 պատգամավորական տեղ: Ընտրությունները տեղի են ունենում միամանդատ ընտրատարածքներում: Գերագույն ժողովրդական ժողովի պատգամավորների լիազորությունների ժամկետը 5 տարի Է: Նախորդ ընտրությունները կայացել են 2009 թվականի մարտին: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ընտրողների մասնակցությունը կազմել Է 99,98 տոկուս: