Համերգ զբոսանավի վրա, ձայնադարանի թողարկում. Շառլ Ազնավուրի հոբելյանական միջոցառումները Փարիզում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ Փարիզում մի շարք միջոցառումներ և իրադարձություններ են ծրագրված: Հայկական բարեգործական ընդհանուր միության փարիզյան մասնաճյուղը ևս անմասն չի մնա Ազնավուրին նվիրված միջոցառումներից, որոնք արդեն մեկնարկել են: ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի համերգների կազմակերպման պատասխանատու Այգ Փոթուկյանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ ՀԲԸՄ-ը ծրագրած միջոցառումները մեծանուն երգչի նկատմամբ հարգանքի յուրօրինակ արտահայտում են: «Այս տարի Շառլ Ազնավուրը տոնում է իր ծննդյան 90-ամյա հոբելյանը: Ցանկանում ենք նրան հարգանքի տուրք մատուցել` կազմակերպելով տարբեր միջոցառումներ: Ֆրանսիայում հայ համայնքը մոբիլիզացնելը շատ դժվար է, և փորձում ենք նման համերգներով պահպանել հայկականությունը»,- մեզ հետ զրույցում նշեց Փոթուկյանը:

Այգ Փոթուկյանը տեղակացրեց, որ ապրիլի 28-ին լույս կտեսնի աշխարհահռչակ երգչի տարբեր տարիների գործերն ամփոփող 32 ձայնասկավառակներից կազմված ձայնադարանը: Ձայնադարանում ներառված են Ազնավուրի `1948-2011 թվականերին ստեղծված անկրկնելի գործերը: «Լինելով Շառլ Ազնավուրի ստեղծագործության մասնագետ` շատ ակտիվ մասնակցություն եմ ունեցել նրա` 32 ձայնասկավառակներից կազմված ձայնադարանի պատրաստման աշխատանքներում: Սովորաբար աշխատում եմ այն ամենի հետ, ինչն առնչվում է Ազնավուրի հետ` ֆիլմեր, գրքեր, ձայնագրություններ»,-հավելեց ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի համերգների կազմակերպման պատասխանատուն:

Այգ Փոթուկյանն ընդգծեց, որ Ազնավուրը շուտով Հայաստանում համերգ կունենա, իսկ ՀԲԸՄ-ը կշարունակի մեծարել անվանի երգչին: «Ազնավուրին նվիրված հաջորդ համերգը տեղի կունենա Փարիզում` Անակո զբոսանավի վրա` մայիսի 15-ին: Համերգի ընթացքում ելույթ կունենա երգչուհի Ջոանա Մենդիլն իր ջազ տրիոյի հետ»,-հավելեց Փոթուկյանը: Երգչուհին նախորդ տարի ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղի նախաձեռնությամբ շանսոնյեին նվիրված միջոցատման ընթացքում կատարել էր Ազնավուրի երգերը:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնադրվել է 1906 թվականի ապրիլի 15 ին,Կահիրեում (Եգիպտոս)` հայտնի ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ` հայ ժողովրդի հոգևոր և մշակութային զարգացմանը նպաստելու համար: ՀԲԸՄ-ն այսօր ունի իր մասնաճյուղերն աշխարհի մի շարք քաղաքներում: ՀԲԸՄ փարիզյան մասնաճյուղը մարտի 7-ին կազմակերպել էր Շառլ Ազնավուրին նվիրված համերգ: «Շառլի կյանքը» տուրք-շոուն անցկացվեց ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մշակութային կենտրոնում: Միջոցառման ընթացքում երգիչ Բենուա Մարեշալը կատարեց Ազնավուրի ստեղծագործությունները:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում