ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում Միացյալ Նահանգները ներկայացնող մարզիկները, նվաճած մեդալներից բացի, իրենց հետ տուն են տարել նաև թափառական շնիկների, որոնց մարզիկները վերցրել էին իրենց խնամքի տակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, սլոուփ-սթայլում արծաթե մեդալակիր Գաս Քենուորթին Սոչիից Կոլորադո է տարել շան ձագերի, որոնց հետ իր լուսանկարը նա «Թվիթերում» էր տեղադրել դեռ մրցումների ժամանակ:
Նկարը մեծ վայելում ձեռք բերեց սոցիալական ցանցի օգտատերերի շրջանում: Մարիզիկի արարքը գնահատեց նաև ամերիկացի փոփ աստղ Մայլի Սայրուսը: «Չորս պատճառ, որպեսզի «Թվիթերում» հետևես Գաս Քենուորթին»,- գրել էր երգչուհին: