Սփյուռք

Ղրիմում անհայտ հանցագործները հայ գործարար են սպանել

2 րոպեի ընթերցում

Ղրիմում անհայտ հանցագործները հայ գործարար են սպանել

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում փետրվարի 24-ի երեկոյան, զինված հարձակման արդյունքում մահացել է «Մալիբու» հյուրանոցային համալիրի սեփականատեր Ստեփան Չորոխյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ուկրաինական «Крым. Комментарии» կայքը, հայ ձեռներեցի մահացած մարմինը հայտնաբերել են այն շենքի շքամուտքում, ուր նա բնակվում էր: Հրազենային երեք գնդակներից և դանակի վեց հարվածներից ստացած վնասվածքներից Չորոխյանը մահացել է մինչ շտապօգնության ժամանումը:

«Սպանվածի մոտ եղել է արտարժույթով և ուկրաինական գրիվնայով ոչ փոքր գումար, ինչպես նաև թանկարժեք բջջային հեռախոս և ոսկյա զարդեր: Հանցագործներ ոչնչի ձեռք չեն տվել»,- հաղորդում է կայքը:

Ղրիմի իրավապահ մարինները հաստատել են սպանության կանխավարկածը: «115-րդ հոդվածի առաջին մասով`«կանխամտածված սպանություն», հարուցվել է քրեական գործ: Այժմ տարվում է հետաքննություն, և անցկացվում են հետաքննության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- հայտնել է ոստիկանության Սիմֆերոպոլի բաժանմունքի սպա Օկսանա Սորոկոպուդովան:

Նրա խոսքով` իրավապահ մարմինները դեպքի մասին տեղեկացել են փետրվարի 24-ի -ժամը 19.55-ին: 48-ամյա Ստեփան Չորոխյանն ամուսնացած էր, ուներ երկու երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում