Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սոչի-2014» օլիմպիական խաղերում Ռուսաստանի հաղթանակի կապակցությամբ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն ուղերձում նշել է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք երախտագիտության անկեղծ խոսքերս Ձեր հրավերի համար՝ մասնակցելու 2014թ. Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի բացման արարողությանը, որն առանձնանում էր իր նրբաճաշակությամբ, խորհրդանշականությամբ և յուրօրինակությամբ, ինչն ինձ վրա անմոռանալի տպավորություն թողեց: Աշխարհը հիրավի հետևում էր վառ և հուզիչ տեսարանի ու հիանում դրա անթերիությամբ:

Ոչ պակաս տպավորիչ էր նաև Օլիմպիադայի փակումը, ինչն անկասկած կարելի է բնութագրել որպես փակման ամենամասշտաբային արարողությունը ձմեռային խաղերի ամբողջ պատմության ընթացքում:

Օլիմպիադայի տեխնիկական հագեցվածությունը և պրոֆեսիոնալ կազմակերպվածությունը որակական նոր մակարդակի բարձրացրեցին օլիմպիական հետագա խաղերի անցկացման գործընթացը՝ դրանով իսկ ավելի բարձր նշաձող սահմանելով ապագա կազմակերպիչների համար:

Իսկ օլիմպիադայի պսակը դարձավ Ռուսաստանի հավաքականի՝ մեդալների հաշվով տարած բացարձակ հաղթանակը՝ 33 մեդալ ռեկորդային քանակով: Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, այս նշանավոր իրադարձության՝ աննախադեպ հաղթանակի կապակցությամբ և մաղթում Ռուսաստանի եղբայրական ժողովրդին նորանոր հաջողություններ և նվաճումներ»:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ