ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:
14:32 Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մինչդատական հետաքննություն Է սկսել առանձին քաղաքական գործիչների կողմից անօրինական գործողությունների կատարման փաստով, որոնք նպատակամղված են եղել պետական իշխանության զավթմանը:
14:19 Եվրամիության ԱԳ նախարարները պայմանավորվել են փետրվարի 20-ին Բրյուսելում անցկացնել արտահերթ հանդիպում՝ նվիրված Ուկրաինայի իրադրությանը:
14:11 Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել Է, որ ԵՄ-ն պատրաստվում Է շտապ կարգով միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայում բռնություններ կիրառելու համար:
14:04 Կիեւում զանգվածային անկարգությունների ընթացքում ստացած վերքերից զոհվել են իրավապահ մարմինների տասն աշխատակիցներ, վերքեր Է ստացել 77 միլիցիոներ: Այդ մասին հեռուստաալիքներից մեկի եթերում հայտնել Է ՈՒկրաինայի ՆԳ նախարարության ներկայացուցիչ Օլեգ Տատարովը:
13:54 Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պավել Լեբեդեւը հրաման Է տվել Դիեպրոպետրովսկից Կիեւ ուղարկել 25-րդ առանձին օդային- դեսանտային բրիգադը:
13:20 Փետրվարի 19-ին Կիեւում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով զոհվել են ղրիմցի երեք զինծառայողներ: Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի խոսքով՝ ղրիմյան «Բերկուտի» եւս 30 աշխատակիցներ Կիեւում հոսպիտալացվել են տարբեր աստիճանի ծանրության վերքերով:
12:57 Կիեւում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաները հանգեցրել են ուկրաինական ընկերությունների եւ գրիվնայի փոխարժեքի կտրուկ անկման: Առավոտյան միջբանկային շուկայում դոլարի փոխարժեքը բարձրացել Է 1,12 տոկոսով՝ մինչեւ 8,99 գրիվնա:
12:17 Խարկովում եւ Կռիվոյ Ռոգում (Դնեպրոպետրովսկի մարզ) գիշերն անհայտ անձինք հրկիզել են «Ազատություն» եւ ՈՒԴԱՌ կուսակցությունների գրասենյակները: Լուցկում մոտավորապես հարյուր մարդ հարձակվել Է Ռեգիոնների կուսակցության եւ կոմունիստական կուսակցության գրասենյակների վրա:
10:58 Ուկրաինայում Կանադայի դեսպանատունը փակվել Է անորոշ ժամանակով: Ավելի վաղ հաղորդվել Է, որ դիվանագիտական ներկայացուցչության շենք են ներխուժել «փայտերով զինված մի խումբ անհայտ անձինք»:
10:52 Կիեւում հրազենային վերքից մահացել Է «Վեստի» ուկրաինական թերթի լրագրողը:
10:30 Ուկրաինայի առողջապահության նախարարությունը հաղորդել Է, որ Կիեւում զանգվածային անկարգությունների ընթացքում զոհվածների թիվն ավելացել Է՝ հասնելով 25-ի: Ուկրաինայի ՆԳ նախարարությունը հայտարարել Է Կիեւի կենտրոնում զոհված ինը միլիցիոներների մասին:
09:30: Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբի ներկայացուցիչները զանգվածային անկարգությունների մասնակիցներին կոչ են արել հանձնել զենքը եւ ազատել գրաված շենքերը, հակառակ դեպքում նրանք «խստորեն կպատժվեն օրենքով»:
«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին, ազատել բոլոր գրաված շենքերը եւ տրանսպորտային հաղորդակցուղիները»,- ասված Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
07:47: Ուկրաինայի արեւմուտքի Լուցկ քաղաքում հանրահավաքի շուրջ 200 մասնակիցներ ուղեկալել են միլիցիայի քաղաքային վարչությունը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին կոչ անելով անցնել իրենց կողմը:
07:40: Ուկրաինայի մայրաքաղաքի Անկախության հրապարակում հրդեհված Արհմիությունների տնից փրկել են 41 հոգու:
04:46: «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կայացած բանակցություններից հետո նրան մեղադրել Է Կիեւում տեղի ունեցող իրադարձությունների անհամազոր հակազդման մեջ:
03:35: Լվովում անհայտ անձանց կողմից զորամասերից մեկի վրա կատարված հարձակման հետեւանքով 30 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից հինգին տեղափոխել են հոսպիտալ:
03:05: Կիեւի Անկախության հրապարակում այրվում են Արհմիությունների տունը եւ «Գլոբուս» առեւտրական կենտրոնը:
03:04: Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնի մանկապարտեզներում եւ դպրոցներում չորեքշաբթին հայտարարվել Է հանգստի օր:
01:47: Ուկրաինայի արեւմուտքի Տեռնոպոլ քաղաքում ցուցարարները հրկիզել են միլիցիայի քաղաքային վարչության շենքը:
00:08: Ուկրաինայի կառավարության նիստը կկայանա փետրվարի 19-ին փակ ռեժիմով, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին այնտեղ չեն թողնի:
Աշխարհի քաղաքական գործիչներն արտահայտվել են երկուստեք ուժի կիրառման դեմ եւ ընդդիմության առաջնորդներին եւ իշխանության ղեկավարներին կոչ են արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: ԱՄՆ-ն եւ Գերմանիան հայտարարել են, որ չեն բացառում պատժամիջոցների կիրառումն իրադրության հետագա սրման դեպքում:
Live streaming video by Ustream