Միջազգային

Ուզբեկստանի նախագահի դստեր շրջապատից ձերբակալվածների թվում հայուհի կա

2 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի նախագահի դստեր շրջապատից ձերբակալվածների թվում հայուհի կա

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանում մի քանի մարդու են ձերբակալել երկրի նախագահի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի ամենամերձավոր շրջապատից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ուզբեկստանի Գլխավոր դատախազության կայքին:Ինչպես ասված Է հաղորդագրության մեջ, «իրականացվել Է» Ռուստամ Մադումարովի, Գայանե Ավագյանի եւ Եկատերինա Կլյուեւայի «բռնաբերում»: Հաղորդագրության մեջ նաեւ ճշտված Է, որ նրանք անցնում են Terra Group, Prime Media, Gamma Promotion եւ այլ ընկերությունների դեմ քրեական գործով, որոնք մեղադրվում են հարկերի չվճարման եւ ֆինանսական այլ հանցագործությունների մեջ:

Ռուստամ Մադումարովը, որին Ուզբեկստանի զանգվածային լրատվամիջոցները համարում են Գյուլնարա Քարիմովայի քաղաքացիական ամուսինը, գործարար Է եւ խանութների ցանցի սեփականատեր: Գայանե Ավագյանին տեղական ԶԼՄ-ներում համարում են Քարիմովայի «աջ ձեռքը»:

2012 թվականին Գայանե Ավագյանի անունը զանգվածային լրատվամիջոցներում հիշատակվել Է՝ կապված բազմամիլիոնանոց կաշառքների գործի հետ, որոնց տալու մեջ կասկածել են TeliaSonera շվեդա-ֆիննական հեռահաղորդակցական ընկերությանը: Ինչպես հաղորդվել Է շվեդական մամուլում, փողերը փոխանցվել են Takilant Limited ընկերությանը, որը վերահսկում Էր Ավագյանը:

2013 թվականի աշնանը Գյուլնարա Քարիմովան՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դուստրը, ի դեմս որի ավելի վաղ տեսնում Էին պետության ղեկավարի փոխարինողին, շնորհազրկման Է ենթարկվել: Ուզբեկստանում փակվել են Գյուլնարա Քարիմովայի վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, Տաշքենդում դադարեցրել են աշխատանքը ենթադրաբար նրան պատկանող պերճանքի խանութները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում