Տնտեսություն

Հայաստանը 5.3 տոկոսով նվազեցրել է նավթամթերքի ներկրումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանը 5.3 տոկոսով նվազեցրել է նավթամթերքի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն ոչ հում նավթի և նավթամթերքի ներկրման ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ նվազել է 5.32 տոկոսով և կազմել 327 հազար 990 տոննա: Ներմուծված նավթամթերքի մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 341.8 միլիոն դոլարը: ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի մեր երկիր ներկված ոչ հում նավթի ու նավթամթերքի ընդհանուր ծավալի մոտ 30-ական տոկոսը Ռումինիայից ու Ռուսաստանից է, մոտ 14 տոկոսը՝ Բուլղարիայից, 12.5 տոկոսը՝ Իսրայելից, շուրջ 9.6 տոկոսը՝ Իրաքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անցյալ տարի 2012 թվականի համեմատ Հայաստանի նավթամթերքի շուկայում իրենց դիրքերն են զիջել Բուլղարիան (շուրջ 30 տոկոսով), Իրաքը (17 տոկոսով) և Իսրայելը (4.6 տոկոսով): Ռումինիայից նավթամթերքի ներկրումն անցյալ տարի ավելացել է 39, իսկ Ռուսաստանից՝ 2.3 տոկոսով:

2012 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել 346 հազար 403 տոննա ոչ հում նավթ և նավթամթերք, որի մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 362 միլիոն 149 հազար դոլար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում