Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը տոնում է 40-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղորդավար, հումորիստ, շոումեն, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը Սուրբ Վալենտինի օրը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Տարին հոբելյանական է շոումենի համար` փետրվարի 14-ին լրանում է նրա 40-ամյակը: Մարտիրոսյանն իրականում ծնվել է փետրվարի 13-ին, սակայն նրա ծնողները խնդրել են որպես երեխայի ծննդյան օր գրանցել փետրվարի 14-ը` նշելով, որ 13 թիվն այնքան էլ հաջողակ չէ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գարիկ Մարտիրոսյանը ծնվել է 1974 թվականի փետրվարի 14-ին, Երևանում: Վաղ հասակից սիրել է երաժշտությունը, նվագել է մի քանի գործիք, ստեղծագործել: Սովորել է Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում: Սկզբնական շրջանում աշխատել է որպես նյարդաբան-թերապևտ: 1993-2002 թթ. խաղացել է «Նոր հայեր» ՈՒՀԱ թիմում:

2005 թվականից ռուսական «ТНТ» հեռուստաընկերությամբ ընկերների հետ ստեղծել է «Քոմեդի քլաբ» հումորային ծրագիրը, որը մինչ այժմ մեծ ժողովրդականություն է վայելում: Երգչուհի Լարիսա Դոլինայի հետ մասնակցել է ռուսական «Երկու աստղ» շոու-ծրագրին և դարձել հաղթող: «Նաշա ռաշա» հաղորդաշարի սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է: Հեղինակել և վարել է բազմաթիվ հաղորդումներ և շոուներ ռուսական առաջատար հեռուստաընկերություններով:Ներկայում շոումենը բնակվում է Ռուսաստանում: Մարտիրոսյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:

Հայերեն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել