Իրավունք

Կարեն Անդրեասյանն ակնկալում է լրագրողի հետ պատահած միջադեպի առնչությամբ ՀՔԾ-ի պատշաճ քննությունը

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանն ակնկալում է լրագրողի հետ պատահած միջադեպի առնչությամբ ՀՔԾ-ի պատշաճ քննությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանն անհանգստացած է ‹‹Չորրորդ իշխանություն›› թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ փետրվարի 12-ին տեղի ունեցած միջադեպով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: «Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից: Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։ Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` գրել է Կարեն Անդրեասյանը:

Լրատվամիջոցները փոխանցել են Անի Գեւորգյանի խոսքերը, որոնց համաձայն` փետրվարի 12-ին ոստիկանության բաժանմունքում, ուր Անի Գեւորգյանը բերման է ենթարկվել, քաղաքացիական համազգեստով անձը հարվածել է նրա այտին, վերցրել հեռախոսն ու փոխանցելով իրեն ուղեկցող կին ոստիկաններին, նշել` առգրավել սա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում