Անգելա Մերկելը տարեկան վաստակում է 290 հազար եվրո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հայտնի Forbes ամսագրի վարկածով երկրորդ անգամ աշխարհի ամենաազդեցիկ կին հռչակված Անգելա Մերկելն իրականում ապրում է համեստ պայմաններում, հրաժարվում թանկ հագուստներից, իսկ արձակուրդներն անցկացնում է իր ամառանոցում:

Ամերիկյան The New York Times հանդեսը հրապարակել է կանցլերի կյանքի եւ ապրելակերպի մասին մի քանի ուշագրավ փաստեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ամերիկյան պարբերականը, Մերկելը բնակվում է սովորական բեռլինյան բազմաբնակարան շենքի 4-րդ հարկում: Ի տարբերություն նախորդ կանցլեր Գերհարդ Շրոյդերի, Մերկելն ու ամուսինը` պրոֆեսոր Յոահիմ Զաուերը, հրաժարվել են պետական պաշտոնյային հատկացվող առանձնատնից` նախընտրելով փոքրիկ, բայց հարմարավետ բնակարանը:

Գերմանիայի կանցլերի պաշտոնում Մերկելը տարեկան վաստակում է 190 հազար եվրո, եւս 100 հազար եվրո վաստակում է պատգամավորական գործունեության համար: Բացի այդ, նրան հատկացված են հավելյալ եկամուտներ ծառայողական ծախսերի համար: Մերկելը բարեխիղճ հարկատու է, սակայն բոլոր պաշտոնյաների պես նա էլ չի վճարում կենսաթոշակի եւ գործազրկության ապահովագրությունը:

Մերկելը խոստովանել է, որ նախընտրում է հանգիստն անցկացնել սարերում կամ էլ Բեռլինի մոտակայքում գտնվող իր ամառանոցում: Աշխարհի ամենաազդեցիկ կինը խոստովանել է, որ բրենդային խանութներից չի օգտվում, խանութներ հաճախելու սիրահար չէ, հիմնականում դիմում է դերձակի օգնությանն ու իր պահարանի պարունակության համար վճարում սեփական գրպանից:

Թեպետ բազմաթիվ նախարարներ ու վարչապետեր նախընտրում են զրահապատ լիմուզին կամ BMW, Մերկելը նախապատվություն է տալիս Audi A8-ին. նրա տրամադրության տակ է նաեւ երկու ինքնաթիռ` պաշտոնական այցեր կատարելու համար:

Ի տարբերություն Եվրոպայի իր կոլեգաների` Մերկելը չունի ո’չ նավ, ո’չ շքեղ ամրոցներ: Նա հայտարարել է, որ ապրում է աշխատավարձով եւ չի կարող այդ աշխատավարձով իրեն թույլ տալ նման շքեղություն:

Հայերեն

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով