Սպորտ

Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարի վերջին տուրում

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Ջիբրալթարի միջազգային մրցաշարի վերջին տուրում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սերգեյ Մովսիսյանը Ջիբրալթարի միջազգային մրցաշարում զբաղեցրեց 18-րդ տեղը: Վերջին` 10-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցը Դաս Դեբաշինն էր: Հայազգի շախմատիստը խաղում էր սպիտակ խաղաքարերով և ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Բրազիլիան ներկայացնող հայազգի շախմատիստներ Գրիգոր- Սևակ Մխիթարյանը վերջին տուրում զիջեց Թոմաս Հենրիխսին, իսկ Արմեն Բրուտյանը` պարտության մատնեց Աման Համբլետոնին:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարի հաղթող դարձավ Վասիլի Իվանչուկը: Վերջինս 10 հնարավորից հավաքեց 8 միավոր և դարձավ չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում