Խճանկար

Ճապոնիայում բացվել Է ձյունե քանդակների փառատոնը

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում բացվել Է ձյունե քանդակների փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1972 թվականի Ձմեռային խաղերի անցկացման քաղաքը ողջույն Է փոխանցում Օլիմպիադայի ներկայիս մայրաքաղաքին: Փետրվարի 5-ին Սապպորոյում բացվել Է ձյունե եւ սառցե քանդակների փառատոնը: Տոնի գլխավոր կոմպոզիցիան նվիրել են Ճապոնիայի թիմին, որը մեկնել Է Սոչի՝ մասնակցելու ձմեռային Օլիմպիադային: Քանդակը պատկերում Է գեղասահորդների, չմշկավազորդների, հոկեյիստների եւ դահուկացատկորդների: Դրա հեղինակներն են՝ ինքնապաշտպանության ցամաքային ուժերի զինվորները, որոնք քանդակն ստեղծելու վրա ծախսել են մի ամբողջ ամիս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Բացի այդ, մի քանի շաբաթ առաջ Սապպորոյի հրապարակում հայտնվել Է Աբդուլ Սամադ սուլթանի պալատը՝ Մալայզիայի անկախության խորհրդանիշը, եւ Ագրայի հին հնդկական դամբարանները: Ընդամենը ձյան 65-րդ տոնի ընթացքում հեղինակները ներկայացրել են ավելի քան 200 քանդակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում