«Եվրատեսիլ-2014»-ում Վրաստանը կներկայացնեն Մարիկո Էբրալիձեն եւ "The Shin" ջազային խումբը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում, որը մայիսի 6-10-ը տեղի Է ունենալու Դանիայում, Վրաստանը կներկայացնեն երգչուհի Մարիկո Էբրալիձեն եւ "The Shin" ջազային խումբը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է մրցույթի պաշտոնական կայքում:

"The Shin"-ը հանրաճանաչ ջազային խմբերից մեկն Է: 1994 թվականից երաժիշտներն ապրում եւ աշխատում են Գերմանիայում, իսկ խումբն ստեղծվել Է 1998 թվականին: Կոլեկտիվը բազմաթիվ ջազային փառատոնների դափնեկիր Է:

Նախօրյակին Դանիայում հայտարարվել են «Եվրատեսիլ-2014»-ի հաղորդավարների անունները: Նրանք են՝ դաշնակահար եւ երաժշտական լրագրող Նիկոլայ Կոպելը, դերասան Պիլու Ասբեկը եւ հեռուստահաղորդավար Լիզե Ռեննեն: Դանիայում շոու բիզնեսի այս հանրահայտ ներկայացուցիչների անունները, որոնք պետք Է վարեն երգի եվրոպական մրցույթի երկու կիսաեզրափակիչները եւ մեծ եզրափակիչը:

«Եվրատեսիլ-2014»-ն այս տարի կանցկացվի Կոպենհագենում, քանի որ Շվեդիայի Մալմյո քաղաքում տեղի ունեցած նախորդ մրցույթում հաղթել Էր դանիացի երգչուհի Էմմելի դե Ֆորեստը՝ «Միայն արցունքներ» երգով:

Դանիան «Եվրատեսիլը» կընդունի արդեն երրորդ անգամ: Մրցույթը կանցկացվի Կոպենհագենի "B&W" համալիրում:

Ընդամենը «Եվրատեսիլ-2014»-ին կմասնակցի 37 երկիր:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները