Սպորտ

Լևոն Արոնյանը Ցյուրիխի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

2 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Ցյուրիխի արագ շախմատի մրցաշարում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը Ցյուրիխի խոշոր մրցաշարի արագ (ռապիդ) մրցաշարում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը:

Ցյուրիխի գերմրցաշարի վերջին խաղային օրը կայացան արագ շախմատի պարտիաները: Առաջին պարտիայում Արոնյանը հաղթեց Վիշի Անանդին, այնուհետ գերազանցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին: Երրորդ տուրում հայ շախմատիստը խաղում էր սևերով և կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ: ԱՄՆ ուժեղագույն շախմատիստի` Հիկարու Նակամուրայի հետ պարտիայում Արոնյանը անձնատուր եղավ: Իսկ վերջին տուրում միավորը կիսեց Ֆաբիանու Կարուանայի հետ:

Արագ (ռապիդ) շախմատի մրցաշարում Արոնյանը վաստակեց 3 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Առաջին տեղում իտալացի Ֆաբիանու Կարուանան է` 4 միավորով: Իսկ Հիկարու Նակամուրան 3,5 միավորով երկրորդ տեղում է:

Մրցաշարի առաջին խաղային օրը կայացավ բլից շախմատի մրցաշարը: Արոնյանը և Մագնուս Կասրլսենը հավաքեցին նույնքան` 3-ական միավոր: Դասական շախմատի պարտիաներում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ լավագույն շախմատիստ Արոնյանը զիջեց միայն աշխարհի գործող չեմպիոնին: Արոնյանը գերազանցել էր հնդիկ Վիշի Անանդին, Հիկարու Նակամուրային, ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի և Բորիս Գելֆանդի և միայն վերջին տուրում զիջեց դիրքերը` պարտվելով Ֆաբիանու Կարուանային:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում