Սիրիայում կրկին հակակառավարական ուժերի ադրբեջանցի մոջահեդ են ոչնչացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները չեն դադարում նոր տեղեկություններ հաղորդել Սիրիայում իշխանական ուժերի դեմ պայքարող ադրբեջանցի մոջահեդների մահվան վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, մոջահեդները տարածել են հերթականսպանված ադրբեջանցու լուսանկարը: Նշվում է, որ ադրբեջանցին հայտնի է եղել «Մուհամեդ» անունով: Սակայն նրա իրական անունը չի հաղորդվում:

2014թ.-ի սկզբից մինչեւ հունվարի 25-ը Սիրիայում սպանվել է 15 ադրբեջանցի մոջահեդ:

Ադրբեջանում շարունակվում են լուրեր ստացվել Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ադրբեջանցիների մահվան մասին: Ժամանակ առ ժամանակ Բաքու են հասցվում մարտերում սպանված ադրբեջանցի մոջահեդների մարմինները: Հնեվելով սեփական տվյալների վրա ԱՊԱ-ն հայտնել է, որ Սիրիայում ապստամբների կողմից նախագահ Բաշար Ասադի դեմ կռվում են Ադրբեջանի 250-ից ավելի քաղաքացիներ, իսկ Սիրիայում ամբողջ պատերազմի ընթացքում ոչնչացվել են 100-ից ավելի ադրբեջանցիներ: 2013թ.-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսաուղերձով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) վարել Սիրիայում: Ադրբեջանի օրենսդրությամբ` ցանկացած օտարեկրյա զինված ջոկատում երկրի քաղաքացիների մասնակցությունը, որոնք չենք ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, ծանր քրեական հանցագործություն է եւ որակվում է որպես վարձկանություն:

Հայերեն

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ

Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի և ԱԱԾ 4 աշխատակիցների նկատմամբ

Հայաստանի թենիսի կանանց ընտրանին կմասնակցի Սան Մարինոյի միջազգային մրցաշարին