Սպորտ

Շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Շուշաննա Սարգսյանը

1 րոպեի ընթերցում

Շախմատի Հայաստանի չեմպիոն դարձավ Շուշաննա Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 69-րդ առաջնության հաղթող դարձավ Շուշաննա Սարգսյանը:

Վայքը ներկայացնող շախմատիստուհին վերջին տուրում կիսեց միավորը նախկին չեմպիոն Աննա Հայրապետյանի հետ: Մյուս պարտիաներում Արմինե Բաբայանը զիջեց Սիրանուշ Ղուկասյանին, իսկ Անահիտ Գևորգյանը` Սուսաննա Գաբոյանին: Նարինե Գասպարյանը առավելության հասաց Հասմիկ Ղամբարյանի նկատմամբ, իսկ Մարիա Գևորգյանը ոչ մի հնարավորոթյուն չտվեց Սվետլանա Միրզաբեկյանին:

Վերջին տուրից հետո 3 շախմատիստուհիներ ունեին 7-ական միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով առավելության շնորհիվ հաղթող դարձավ Շուշաննա Սարգսյանը: Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը բաժանեցին երկրորդ և երրորդ տեղերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում